1.1.
Թե ինչու ստեղծվեց ինտերնետի և արտահայտվելու ազատության մասին այս գրքույկը։
Ինտերնետը վերջին տարիներին էապես փոխել է մեր կյանքը տարբեր ոլորտներում, ինչպեսև մեր տեղեկատվություն ստանալու և հրապարակելու ձևերը։ Բայց ամենակարևորն այն է, որ ինտերնետն ընդլայնել է արտահայտվելու մեր իրավունքների իրականացման շրջանակը՝ թե՛ հասանելի դարձնելով
տեղեկատվության ամենատարբեր աղբյուրներ, և թե՛ էապես ժողովրդավարեցնելով ցանկացած տեսակի տեղեկատվության բաց հրապարակումը։
«Իր հասանելիության և տեղեկատվության լայն ծավալներ պահելու ու հաղորդելու կարողության լույսի ներքո ինտերնետը կարևոր դեր է խաղում նորությունները հանրության համար մատչելի դարձնելու և ընդհանրապես տեղեկատվության տարածումը խթանելու առումով»։
Թայմս օրաթերթ ՍՊԸ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 1 և 2), ՄԻԵԴ, 2009թ. Գործի ամփոփումը
Թայմս օրաթերթ ՍՊԸ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 1 և 2), գանգատներ թիվ 3002/03 և 23676/03, 2009թ. մարտի 10-ի վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ մամուլի ազատությանը անհամաչափ միջամտություն չի եղել, երբ դատարանները թերթին հրահանգել են ծանուցում հրապարակել իր ինտերնետային կայքերում՝
հայտարարելով, որ երկու հոդվածների առնչությամբ զրպարտության վարույթներ են իրականացվում և դրանք չպետք է վերարտադրվեն կամ մեջբերվեն՝ առանց իր իրավաբանական վարչությանը հղում անելու։
Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-91706
Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-1623
Արդյունքում արտահայտվելու ազատությունը, հատկապես առցանց միջավայրում, դարձել է մի թեմա, որը վերաբերում է բոլորիս։ Ոչ թե միայն լրագրողներին կամ ՀԿ-ներին, որոնք առնչվում են արտահայտվելու ազատությանը։
«Oգտատերերի կողմից ինտերնետում արտահայտչական գործունեության ծավալումը արտահայտվելու ազատության աննախադեպ հնարավորություն է ստեղծում»։
Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2015թ. Գործի ամփոփումը
Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի, (ՄՊ), գանգատ թիվ 64569/09, 2015թ. հունիսի 16-ի վճիռը
Դիմումատու ընկերությանը պատկանում էր Էստոնիայի ինտերնետային տեղեկատվական ամենամեծ պորտալներից մեկը։ 2006թ.-ին, լաստանավային մի ընկերության մասին մի հոդվածի հրապարակումից հետո, այդ ընկերության սեփականատիրոջ նկատմամբ անձնական սպառնալիքներ և վիրավորական
խոսք ներառող մի շարք մեկնաբանություններ էին փակցվել հոդվածի տակ։ Դելֆի ԱՍ-ը (Delfi AS) ջնջել էր վիրավորական արտահայտությունները լաստանավային ընկերության սեփականատիրոջ փաստաբանների խնդրանքով դրանց հրապարակումից մոտ վեց շաբաթ անց։ Զրպարտության
վարույթներ էին հարուցվել դիմումատու ընկերության նկատմամբ, որին ի վերջո հրահանգվել էր վճարել 320 եվրո փոխհատուցում վնասի դիմաց։ Գիտակցելով այն «կարևոր օգուտները, որոնք կարելի է ստանալ ինտերնետից արտահայտվելու ազատության իրավունքն իրացնելիս»՝
Դատարանը վերահաստատել էր, որ 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել և «զրպարտչական կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտումից պաշտպանության արդյունավետ
միջոց»։
Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-155105
Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝
Նաև կարևոր է դարձել, որ արտահայտվելու ազատության հիմունքները բացատրող տեղեկատվությունը և դատարանի համապատասխան իրավագիտությունը պարզեցվեն և բացատրվեն ընդարձակ լսարանի, որը կարող է հետաքրքրված լինել այդ թեմայով։
«բլոգերների և հայտնի օգտատերերի գործառույթը սոցիալական մեդիայում նույնպես կարելի է նմանեցնել «հանրային դիտորդական խմբերի» գործառույթին այնքանով, որքանով այն վերաբերում է 10-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությանը»։
Հունգարիայի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2016թ. Գործի ամփոփումը
Հունգարիայի հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 18030/11, 2016թ. նոյեմբերի 8-ի վճիռը
Գործը ծագել էր Հունգարիայի հելսինկյան կոմիտեի՝ Դատարան ներկայացրած մի գանգատից, երբ Հունգարիայի հելսինկյան կոմիտեին ներպետական իշխանությունները մերժել էին տրամադրել տեղեկատվություն ոստիկանական երկու բաժանմունքերում նշանակված ex officio իրավապաշտպանների
վերաբերյալ։ Դատարանը գտավ, որ տեղի է ունեցել դիմորդ հկ-ի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում և սահմանեց շեմային չորս չափանիշ՝ գնահատելու, թե պետության կողմից պահվող տեղեկությունները չտրամադրելը վերաբերու՞մ է Կոնվենցիայի 10-րդ
հոդվածին, թե՝ ոչ։
Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-167828
Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝
Թեև նշված թեմայի շուրջ շատ գրքեր և իրավաբանական ուսումնասիրություններ են հրապարակվել դատավորների կամ իրավաբանության ոլորտի այլ մասնագետների համար, մենք կարծում ենք որ այժմ արտահայտվելու ազատությունը պարզեցնելու և բացատրելու շատ ավելի մեծ անհրաժեշտություն
կա, հատկապես թվային աշխարհում դրա կիրառման առումով։ Այս ամենը ներկայացված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընթացիկ իրավագիտության միջոցով, որը պետք է լինի վկայակոչման հիմնական կետը Եվրոպայի բոլոր ինտերնետ օգտատերերի համար։
Այս գրքույկը ստեղծելու գաղափարը նաև ի հայտ եկավ անցյալ տարիներին արտահայտվելու ազատության ոլորտում անձնական փորձի մի շարք դրվագների արդյունքում։
Առաջինը, այս թեման կարծես թե հետաքրքիր է ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրողների, այլև ինտերնետի տարբեր օգտատերերի համար, ովքեր ունեն խիստ բազմազան կրթություն և ընդհանուր առմամբ ոչ այնքան շատ իրավական գիտելիքներ։ Այնուամենայնիվ, նրանք բոլորը ներգրավվում են ինտերնետում
տեղեկությունների հաղորդման մեջ և երբեմն պնդում են, թե խախտվել է իրենց արտահայտվելու ազատության իրավունքը։
Երկրորդը, արտահայտվելու ազատության հետ կապված քաղաքական որոշումների կայացման ընթացքը հաճախ թվում է հապճեպ՝ առանց բավարար ժամանակ տրամադրելու երկարատև հանրային քննարկումների կազմակերպման կամ մանրամասն ու համապարփակ զեկույցների համար, որոնք հիմք կծառայեն
նշված որոշումների համար։ Սա հատկանշական է հատկապես Հարավային և Արևելյան Եվրոպայի որոշ երկրների համար։ Ուստի ՄԻԵԴ-ի պնդումների և եզրահանգումների քաղվածքները կարող են լայնորեն ընդունելի վկայակոչվող կետեր լինել և արդյունքում որևէ բանավեճում ծառայել
որպես շահերի պաշտպանության օգտակար գործիքներ։
Երրորդը, այսօր հասանելի տեղեկատվական հոսքում շատ օգտատերեր փնտրում են դյուրըմբռնելի և զտված տեղեկություններ՝ կարծիք կազմելու համար (այլ ոչ իրավական տեքստերի կտորներ, որոնք կարող են շատ հեռու գնալ կամ լինել մեկ այլ դարից)։
Բայց մենք կարծում ենք, որ արտահայտվելու ազատության վերաբերյալ որոշումների կամ պնդումների մեծ մասը ՄԻԵԴ-ի իրավագիտությունում դյուրըմբռնելի են առավել լայն լսարանի համար, եթե դրանք ճիշտ են ներկայացվում։
«Կոնվենցիայի 10-րդ հոդվածը արտահայտվելու ազատություն է երաշխավորում «յուրաքանչյուրին»։ Ոչ մի տարբերակում չի կատարվում կապված այն բանի հետ, թե արդյոք հետամտվող նպատակը շահույթ ստանալն է, թե ոչ»։
Neij և Sunde Kolmisoppi-ներն ընդդեմ Շվեդիայի, ՄԻԵԴ, 2013թ. Գործի ամփոփումը
Neij և Sunde Kolmisoppi-ներն ընդդեմ Շվեդիայի, գանգատ թիվ 40397/12, 2013թ. փետրվարի 19-ի որոշումը
Գործը վերաբերում էր մի գանգատի, որը բերել էին տորենտային ֆայլերի փոխանակման ամենամեծ կայքերից մեկի՝ «The Pirate Bay»-ի երկու համահիմնադիրները այն մասին, որ իրենց դատապարտումը Հեղինակային ակտի խախտմամբ հանցագործություններին հանցակցության համար խախտել է
նրանց արտահայտվելու ազատությունը։
Դատարանը հայտարարեց գանգատը անընդունելի՝ ակնհայտորեն վատ հիմնավորված լինելու պատճառով։ Այն վճռեց, որ ինտերնետում այս տեսակի ֆայլերի փոխանակումը կամ մյուսներին փոխանակել թույլատրելը, նույնիսկ հեղինակային իրավունքով պաշտպանվող նյութերի և շահույթ չհետապնդելու
դեպքում, պաշտպանվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն)։ Սակայն այն գտավ, որ ներպետական դատարաններն արդեն արդար կերպով հավասարակշռել են վտանգված մրցակցող շահերը, այսինքն՝ դիմումատուների՝ տեղեկատվություն ստանալու և
տարածելու իրավունքը և հեղինակային իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, երբ դատապարտել են դիմումատուներին։
Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-117513
Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-7408
1.2.
Արտահայտվելու ազատություն։ Որտեղի՞ց սկսել։
Արտահայտվելու ազատությունը լայնորեն օգտագործվող, բազմիցս ոտնահարվող և դեռևս ոչ բավարար ընկալվող հիմնարար իրավունք է։
Երբ մեզ դուր չի գալիս, թե ինչ է ասում մեկ ուրիշը, մենք ցանկանում են նրան լռեցնել և խրատել (զգուշացնել)։
Երբ մենք ուզում ենք ինչ-որ բան ասել, ակնհայտորեն նույն թեմայի շուրջ, ինչ որ այն խոսքը, որի հետ համաձայն չենք, մենք կարծում ենք, որ իրավունք ունենք ազատորեն այդ անելու։
Բայց թե ինչո՞ւ մենք ունենք արտահայտվելու հիմնարար ազատություն, ինչու՞ է այն օգտակար և ե՞րբ ու ինչպե՞ս պետք է սահմանափակվի այս իրավունքը, մենք հազվադեպ ենք քննարկում։
Արտահայտվելու ազատության իրավունքը
«վերաբերում է ոչ միայն «տեղեկություններին» կամ «գաղափարներին», որոնք բարեհաճորեն ընդունվում են կամ համարվում են ոչ վիրավորական կամ անտարբերությամբ են ընդունվում, այլև նրանց, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում։ Այդպիսին են բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջները, առանց որոնց չկա «ժողովրդավարական հասարակություն»։
.
Axel Springer-ն ընդդեմ Գերմանիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2012թ. Գործի ամփոփումը
Axel Springer-ն ընդդեմ Գերմանիայի (ՄՊ), գանգատ թիվ 48311/10, 2012թ. փետրվարի 7-ի վճիռը
Դիմումատու ընկերությունը ազգային օրաթերթի հրատարակիչ է, որն ունի մեծ շրջանառություն և որը 2004թ. սեպտեմբերին իր առաջին էջին հրապարակել էր մի հոդված հայտնի հեռուստատեսային շարքի մի աստղի վերաբերյալ, ում ձերբակալել էին Մյունխենի գարեջրի փառատոնի ժամանակ՝
կոկային ունենալու համար։ Հոդվածը համալրվել էր մեկ այլ ավելի մանրամասն հոդվածով մեկ այլ էջում։ Անմիջապես հոդվածի հայտնվելուց հետո դերասանը ձեռք էր բերել որոշում, որի համաձայն սահմանափակվում էր նշված հոդվածի ցանկացած հետագա հրապարակում։
Դիմումատու ընկերությունը գանգատվել էր իր նկատմամբ կիրառված արգելքի վերաբերյալ, որի պատճառով նա չէր կարող հաղորդել այդ դերասանի ձերբակալության և դատավճռի մասին։
Դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում՝ գտնելով, որ դիմումատու ընկերության նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն եղել ողջմտորեն համաչափ այլոց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու իրավաչափ
նպատակին։
Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-145700
Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-9955
Վերոնշյալ ձևակերպումներին ի պատասխան մտածողության փոխհամաձայնեցված որևէ ուղղություն չկա։ Լավն այն է, որ կան բազմաթիվ քաղաքական փիլիսոփաներ, իրավական փաստաթղթեր և դատական վճիռներ, որոնք ուղղորդում են մեզ։ Եվ նույնիսկ ավելի լավ նորություն է այն, որ քանի
որ այս իրավունքի իրավական և դատական կիրառումը տարբեր համատեքստերում միշտ դինամիկ է, յուրաքանչյուրը կարող է ասելիք և ազդեցություն ունենալ այն ուղու վրա, որով կիրառվում է քաղաքականությունը։ Այդ անելու համար մեզ անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ
այս իրավունքի հիմունքները։
Ստորև ամփոփված են արտահայտվելու ազատության իրավունքի խորքում ընկած մի շարք առանցքային հասկացությունները։
Ի՞նչ է արտահայտվելու ազատությունը։
«Արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության էական հիմքերից մեկն է, և նրա առաջընթացի ու յուրաքանչյուր անհատի կայացման հիմնական պայմաններից մեկը»։
Axel Springer-ն ընդդեմ Գերմանիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2012թ. Գործի ամփոփումը
Axel Springer-ն ընդդեմ Գերմանիայի (ՄՊ), գանգատ թիվ 48311/10, 2012թ. փետրվարի 7-ի վճիռը
Դիմումատու ընկերությունը ազգային օրաթերթի հրատարակիչ է, որն ունի մեծ շրջանառություն և որը 2004թ. սեպտեմբերին իր առաջին էջին հրապարակել էր մի հոդված հայտնի հեռուստատեսային շարքի մի աստղի վերաբերյալ, ում ձերբակալել էին Մյունխենի գարեջրի փառատոնի ժամանակ՝
կոկային ունենալու համար։ Հոդվածը համալրվել էր մեկ այլ ավելի մանրամասն հոդվածով մեկ այլ էջում։ Անմիջապես հոդվածի հայտնվելուց հետո դերասանը ձեռք էր բերել որոշում, որի համաձայն սահմանափակվում էր նշված հոդվածի ցանկացած հետագա հրապարակում։
Դիմումատու ընկերությունը գանգատվել էր իր նկատմամբ կիրառված արգելքի վերաբերյալ, որի պատճառով նա չէր կարող հաղորդել այդ դերասանի ձերբակալության և դատավճռի մասին։
Դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում՝ գտնելով, որ դիմումատու ընկերության նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն եղել ողջմտորեն համաչափ այլոց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու իրավաչափ
նպատակին։
Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-145700
Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-9955
-
Այն խղճի ազատության կարևոր գործիք է
-
Այն թույլ է տալիս կատարել գիտակցված ընտրություն` հավատարիմ մնալով որոշակի արժեքների, ուստի անհատին ինքնուրույնություն է շնորհում և սահմանում է յուրաքանչյուր անձի ինքնությունը
-
Այն նպաստում է գիտելիքներին և ընկալումներին՝ քննարկում ծավալելով սոցիալական և բարոյական արժեքների վերաբերյալ ու հնարավորություն ստեղծելով գաղափարների շուկայի համար
-
Այն հնարավորություն է ստեղծում հաղորդել քաղաքական գաղափարներ՝ ուստի նպաստում է ժողովրդավարությանը
-
Այն հանդուրժողականություն է ձևավորում՝ այլոց ինքնարտահայտվելու հնարավորություն ընձեռելով
-
Այն նպաստում է գեղագիտական զարգացմանն ու խթանում ակադեմիական ու գիտական առաջընթացը
1
Ի՞նչ է ներառում արտահայտվելու ազատությունը.
-
ցանկացած տեսակի և ձևի տեղեկություններ տարածելու իրավունք, և
-
այն ստանալու մյուսների իրավունքը։
Արտահայտվելու ազատությունը
«վերաբերում է ոչ միայն տեղեկատվության բովանդակությանը, այլև դրա տարածման միջոցներին, քանի որ այդ միջոցների նկատմամբ կիրառված ցանկացած սահմանափակում անպայմանորեն միջամտում է տեղեկատվություն ստանալու և հաղորդելու իրավունքին»։
Özturk-ն ընդդեմ Թուրքիայի, (ՄՊ), ՄԻԵԴ, 1999թ.
Ինչու՞ ենք մենք սահմանափակում արտահայտվելու ազատությունը։
-
Քանի որ այն վնասում է այլ իրավունքների (անձնական կյանքի գաղտնիության, արդար դատաքննության, մտքի, խղճի և կրոնի ազատության) իրականացմանը կամ խախտում է մարդու հիմնարար իրավունքների սահմանները (խտրականության արգելումը և իրավունքների չարաշահման արգելումը)
-
Քանի որ այն չի լինում բարեխիղճ (ոչ բավարար ստուգված փաստերի հրապարակումը, հստակ վիրավորական խոսքը, որը չի ծառայում հանրային շահերի քննարկմանը, և այլն)
-
Քանի որ այն վնասակար է և չի բխում հանրության շահերից
-
Քանի որ այն վնասում է ժողովրդավարության կամ օրենքի ու կարգուկանոնի երաշխավորմանը (պետական գաղտնիքների բացահայտում, խաղաղության խախտման վտանգ և այլն)
«Ինչպես սահմանված է 10-րդ հոդվածով՝ արտահայտվելու ազատությունն ունի բացառություններ, որոնք, սակայն, պետք է սահմանվեն հստակ, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի համոզիչ կերպով»։
Axel Springer-ն ընդդեմ Գերմանիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2012թ. Գործի ամփոփումը
Axel Springer-ն ընդդեմ Գերմանիայի (ՄՊ), գանգատ թիվ 48311/10, 2012թ. փետրվարի 7-ի վճիռը
Դիմումատու ընկերությունը ազգային օրաթերթի հրատարակիչ է, որն ունի մեծ շրջանառություն և որը 2004թ. սեպտեմբերին իր առաջին էջին հրապարակել էր մի հոդված հայտնի հեռուստատեսային շարքի մի աստղի վերաբերյալ, ում ձերբակալել էին Մյունխենի գարեջրի փառատոնի ժամանակ՝
կոկային ունենալու համար։ Հոդվածը համալրվել էր մեկ այլ ավելի մանրամասն հոդվածով մեկ այլ էջում։ Անմիջապես հոդվածի հայտնվելուց հետո դերասանը ձեռք էր բերել որոշում, որի համաձայն սահմանափակվում էր նշված հոդվածի ցանկացած հետագա հրապարակում։
Դիմումատու ընկերությունը գանգատվել էր իր նկատմամբ կիրառված արգելքի վերաբերյալ, որի պատճառով նա չէր կարող հաղորդել այդ դերասանի ձերբակալության և դատավճռի մասին։ Դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու
ազատություն) խախտում՝ գտնելով, որ դիմումատու ընկերության նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն եղել ողջմտորեն համաչափ այլոց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու իրավաչափ նպատակին։
Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-145700
Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-9955
Ինչպիսի՞ն պետք է լինեն այդ սահմանները։
-
Օրենքով նախատեսված
-
Հետամուտ լինեն իրավաչափ նպատակի (պաշտպանեն այլոց իրավունքները և շահերը)
-
Անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում (պետք է առկա լինի հրատապ սոցիալական պահանջ)
-
Համաչափ
Արտահայտումը կարող է տարբեր ձևեր ունենալ՝ բանավոր և գրավոր խոսք, արվեստի գործեր, ֆիլմեր, թատերական ներկայացում, երաժշտություն, կատարողական արվեստի այլ տեսակներ և իրադարձություններ, ներառյալ գույքի ոչնչացումը, երբ նշված գործողությունն ունի «խոսքի» բովանդակություն
(իրական կյանքից վերցված օրինակները կարող են ներառել ազգային դրոշի այրումը, արձանի վրա ներկի տուփ նետելը)։ Արտահայտվելուց զերծ մնալը նույնպես արտահայտվելու ազատության իրավունքի մի ձև է (լռություն պահպանելու իրավունքը)։
Արտահայտվելու ազատությունը ներառում է հաղորդակցության լայն շրջանակ՝ քաղաքական արտահայտումից մինչև ակադեմիական, գեղարվեստական կամ առևտրային հաղորդակցություն, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվում է պաշտպանության տարբեր մակարդակ։ Արտահայտվելու ազատությունը
ներառում է տեղեկատվության մատչելիության իրավունքը, որը լրագրողների դեպքում կարող է նշանակել հանրային հաստատություններ, այդ թվում դատարաններ, կամ հանրային փաստաթղթերին, ներառյալ գաղտնի ծառայությունների տվյալներին մուտք ունենալու իրավունք։ Մինչդեռ
քաղաքացիների դեպքում դա կարող է նշանակել ինտերնետում առկա տեղեկատվությունից առանց գրաքննության օգտվելու (այդ տեղեկատվության առանց գրաքննության հասանելիության) իրավունքը։
Արտահայտումը կարելի է հաղորդել տարբեր խողովակներով՝ տպագիր մեդիայի, գրքերի, նամակների, պաստառների, հեռարձակման ալիքների և, իհարկե, վերջին տարիներին հիմնականում ինտերնետի միջոցով։
1.3.
Արտահայտվելու ազատությունը որպես հիմնարար իրավունք
Որպես հիմնարար իրավունք՝ արտահայտվելու իրավունքը երաշխավորվում է մի շարք համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերով և պայմանագրերով։
1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը երաշխավորում է խոսքի ազատությունը 19-րդ հոդվածում, նույնն է անում նաև նույն մարմնի կողմից 1966 թ. ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային
դաշնագիրը. այն երաշխավորում է այս իրավունքը նույնպես 19-րդ հոդվածով։
Հիմնարար իրավունքների մասին Եվրոպական միության խարտիան ընդունվել է 2000թ.-ին Եվրոպական խորհրդարանի, Նախարարների խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի կողմից և ուժի մեջ է մտել 2009թ.-ին ու համարվում է Եվրոպական միության «Սահմանադրությունը»։ Այն նույնպես երաշխավորում
է արտահայտվելու ազատության իրավունքը իր 11-րդ հոդվածով։
Առանձնահատուկ կարևորություն ունի Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ), որը ստորագրման համար բացվել է 1950 թ.-ին և ներառել է արտահայտվելու ազատությունը 10-րդ հոդվածում։ Այն ուժի մեջ է մտել 1953թ.-ին և փոփոխվել է տարիների ընթացքում՝
16
2
Արձանագրություններով։ Կոնվենցիայի որոշ արձանագրություններ դեռևս վավերացված չեն բոլոր երկրների կողմից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այն մարմինն է, որը վերահսկում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների 47- երկրներում Կոնվենցիայի կատարումը։
Քանի որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության հիմնական գործիքն է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում, այս գրքույկը հիմնականում սևեռվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մշակած իրավագիտության վրա։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ ՀՈԴՎԱԾ
Արտահայտվելու ազատություն
- 1
-
Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։
- 2
-
Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։
.
1.4.
Ինչպե՞ս հասկանալ այս գրքույկը
Արտահայտվելու ազատության շրջանակը հիմնված է փոփոխվող փիլիսոփայական, քաղաքական և իրավական հասկացությունների վրա։ Այն պետք է վերլուծել որոշակի աշխարհագրական, իրավական և սոցիալական համատեքստերում։ Շատ ժամանակ այն ներառում է այլ իրավունքների և հիմնարար արժեքների
հետ հավասարակշռության ապահովումը։
Հետևաբար սույն գրքույկում ներառված գործերին անհրաժեշտ է վերապահել միայն տեղեկատվական (վկայակոչման) արժեք։ ՄԻԵԴ-ի իրավագիտությունը մշտապես փոփոխվում է և երբեմն հակասում ինքն իրեն։ Այն կարող է նույնիսկ երբեմն քննադատության ենթարկվել, քանի որ ժամանակ առ
ժամանակ այն հիասթափեցնող արդյունքներ է ունենում բոլոր նրանց համար, ովքեր խթանում են արտահայտվելու ազատության և տեղեկատվության մատչելիության հիմնարար իրավունքները։ Բացի այդ ինտերնետում տեղի ունեցող տեխնիկական զարգացումները կարող են փոփոխել
որոշ կարծիքներ, որ մենք այսօր ունենք, և դա կարող է ներառվել հետագա վճիռներում։
Այդուամենայնիվ, այնպիսի իրավագիտությունը, որը հատուկ է ՄԻԵԴ-ին, կարող է հաճախ որպես տեսլական ծառայել և արտահայտվելու ազատության ու տեղեկատվության մատչելիության իրավունքների իրավական երաշխավորման հիմնական չափանիշների խթանման առումով կարևոր արժեք ունի։
ՄԻԵԴ-ի ողջ ընթացիկ իրավագիտության զտման գինը նույնպես արժե նշել։ Առաջին հերթին այս գրքույկում ներառված տեղեկատվությունը չի կարող ամեն դեպքում հանդիսանալ իրավական խորհրդատվություն։ Երկրորդը, սույն գրքույկի խմբագիրները ստիպված են եղել սահմանափակել ներկայացվող
տեղեկատվությունը՝ մի ընտրություն, որը որոշակի իրավական ոլորտի մասնագետների համար կարող է թերություն լինել։ Նաև տիրույթների և նախադեպերի ընտրությունը մեզ ստիպել է կարճ անդրադառնալ որոշ կարևոր կողմերի, օրինակ՝ «ատելության խոսքին» կամ «լրագրողական
աղբյուրների պաշտպանությանը»։
Բացի այդ գրքույկի տեքստը պարզեցնելու նպատակով որոշ մեջբերումներ հանվել են ՄԻԵԴ-ի այլ նախադեպերի կամ փաստաթղթերի ներքին հղումներից։ Նաև գործերի անվանումները նշված են սեղմ՝ «Հայցվոր(ներ)ի անուններն ընդդեմ երկրի, տարին»։ Մեծ Պալատի կողմից կայացված վճիռները
նշված են (ՄՊ)։ Մեջբերումների տեքստում հաստ տառատեսակով նշումները կատարել են խմբագիրները՝ ընթերցողի համար կարևոր հիմնական բանալի-բառերն ընդգծելու նպատակով։
Առավել շատ մանրամասներ են ներառված ինտերնետ տարբերակում, որը հասանելի է https://cases.internetfreedom.blog հասցեով, և ներառում է յուրաքանչյուր նախադեպի հակիրճ ամփոփումը և վճռի/որոշման կամ իրավական ամփոփումների փաստացի տեքստերին տանող հղումները։
Մենք նաև պետք է ընդունենք, որ մեր աշխատանքին օգնել է ոչ միայն այն փաստը, որ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը բաց հրապարակված է ինտերնետում, այլև այլ տարբեր ծրագրերի և հրատարակությունների գոյությունը, որոնք բոլորը մատչելի
են առցանց, և որոնցով առավել մանրամասն համակարգվել կամ վերլուծվել են ՄԻԵԴ-ի բազմաթիվ նախադեպեր (նաև) 10-րդ հոդվածի վերաբերյալ։
Այստեղ մենք թվարկում ենք առավել կարևորները, հատկապես այն օգտատերերի համար, ովքեր կցանկանան կամ կարիք կունենան առավել մանրամասն ուսումնասիրելու արտահայտվելու ազատության որոշակի հատկանիշներ։
-
Դատարանի Մամուլի ծառայության կողմից մշակված տեղեկատվական թերթիկները Դատարանի նախադեպային իրավունքի և քննվող գործերի վերաբերյալ՝ ըստ թեմաների
3
-
Հիմնարար իրավունքների գործակալության Նախադեպերի տվյալների շտեմարանը ներառում է Եվրոպական միության արդարադատության դատարանի (ԵՄԱԴ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքը՝ Եվրոպական Միության Հիմնարար իրավունքների խարտիային
անմիջական հղումներով
4
-
Ինտերնետ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունք (2015թ.)
5
-
Արտահայտվելու ազատությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպայի Նախադեպային իրավունքում (2007թ.)6
6
-
Արտահայտվելու ազատություն, Լրատվամիջոցներ և լրագրողներ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը՝ տպագրված Եվրոպական լսատեսողական դիտարանի կողմից (2015թ.)
7
-
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի իրականացման ուղեցույց (2004թ.)
Արտահայտվելու ազատություն և զրպարտություն. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրություն (2016թ.) Տեքստը հասանելի է այստեղ՝ https://rm.coe.int/16806ac95b Լրատվամիջոցները կարգավորող մարմիններ և ատելության խոսք (2017թ.)
10
-
Բելգիայի Գենտի համալսարանի Մարդու իրավունքների պաշտպանության՝ Ստրասբուրգի Դիտորդական բլոգը
11
-
Արտահայտվելու համաշխարհային ազատություն. Կոլումբիայի համալսարան, աշխարհի ավելի քան 1027 նախադեպերի տվյալների շտեմարան 12
12